Թուրքիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հայտարարումից հետո բողոքի ցույցեր են սկսվել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ: Իզմիրի Բայրաքլը շրջանում 1000 մարդ է հավաքվել ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու՝ վանկարկելով հակաիշխանական կոչեր։
Բնակիչներն աջակցություն են հայտնել հանրահավաքի մասնակիցներին՝ լուսամուտներից կաթսաներով ու շերեփներով նվագակցելով։ Ցույցի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, օգտագործվել են նաև ջրցան մեքենաներ, ձերբակալվածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։