Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնական խնդրագիր կհանձի` հորդորելով ներում շնորհել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին: Թեմայի շուրջ Յագլանդն արդեն զրուցել է ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի և օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովայի հետ:
«Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել այս խնդրանքը` չպաշտպանելով և չմերժելով»,- նշում են ԵԽ աղբյուրները: Հյուսիսային Կովկասի շրջանային ռազմական դատարանը 2015 թ․ օգոստոսին Օլեգ Սենցովին մեղավոր էր ճանաչել ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ` դատապարտելով 20 տարվա ազատազրկման: