ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ նախագահը շնորհավորել է Էրդողանին

ՌԴ նախագահը շնորհավորել է Էրդողանին
26.06.2018 | 10:09

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կիրակնօրյա ընտրություններում հաղթանակի առթիվ: «Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են Էրդողանի պատկառելի քաղաքական հեղինակության, երկրի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման և արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքական կուրսի լայն աջակցության մասին»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:


«Ռուսաստանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել բովանդակալից երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի շուրջ` հատուկ ընդգծելով, որ դա բխում է Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների շահերից»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ