«Ադրբեջանի իշխանությունները երախտապարտ են Ռուսաստանի ղեկավարությանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար»` հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը Բաքվում գտնվող ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ժամանակ:
«Ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրել: Միևնույն ժամանակ՝ մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը, որն ուշադրության կենտրոնում է պահում հակամարտության կարգավորումը»,- նշել է Ասադովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է: «Մենք հակված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությանը: Հուսով ենք, որ մենք այդ հարցը կլուծենք Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների աջակցությամբ»,- նշել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը: