ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պետդումայի խոսնակը «ճիշտ ու կառուցողական» է որակում Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Պետդումայի խոսնակը «ճիշտ ու կառուցողական» է որակում Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում
26.06.2018 | 10:11

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը «ճիշտ ու կառուցողական» է որակել Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և վերահաստատել, որ Ռուսաստանը հանդես է գալիս դրա խաղաղ կարգավորման օգտին:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հետևաբար՝ անենք ամեն ինչ այդ ուղղությամբ և ելնենք նրանից, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին և ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը»,- հայտարարել է Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: «Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում»,- ասել է Պետդումայի խոսնակը:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես