ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Լիլիան Մորի-Պասքիեն

ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Լիլիան Մորի-Պասքիեն
26.06.2018 | 10:13

Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ: Իտալացի Միքելե Նիկոլետին հրաժարական է տվել Վեհաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ չի վերընտրվել իր երկրի խորհրդարանական ընտրություններում: Լիլիան Մորի-Պասքիեն ԵԽԽՎ 32-րդ նախագահն է:

Ընտրություններում առաջադրված էր միայն նրա թեկնածությունը: ԵԽԽՎ նորընտիր նախագահը շեշտել է, որ Եվրոպան ու աշխարհը ունեն Եվրոպայի խորհրդի արժեքների խրախուսման և կիրառման կարիքը առավել քան երբևէ:
«Ծայրահեղականության, բռնության և բռնաճնշումների աճը, միգրացիոն և անվտանգային շատ լարված համատեքստում, պահանջում է մեզնից անդադրում բարձրաձայն ու հստակ վերահաստատել այն, ինչ մեզ միավորում է»,- ասել է Մորի-Պասքիեն:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ