Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին, մեկնաբանելով Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, նշել է, որ փաստացի վերացվեց Ռեջեփ Թայիբ Էրդողանի ոչ ժողովրդավարական միանձնյա իշխանության առաջ վերջին արգելքը։
Փիրին շեշտել է, որ ընտրություններն անցկացվել են վախի մթնոլորտում, և բազմաթիվ քաղաքացիներ սպառնալիքներ են ստացել։ Նա ընդգծել է, որ կառավարման նախագահական համակարգը համապատասխան չէ եվրոպական արժեքներին, ու Եվրամիությունը պետք է, բացի Էրդողանից, սկսի հաշվի առնել Թուրքիայում գործող այլ քաղաքական դերակատարների։