ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ Սենատում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ

Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ Սենատում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ
26.06.2018 | 15:52

ԱՄՆ Սենատում այսօր ուշ երեկոյան կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին կմասնակցի նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Ամերիկահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ, Կոնգրեսի ամենահայտնի սրահներից մեկում կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության մասին պատմող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արվեստի նմուշներ ու գորգեր: Վաղը Վաշինգտոնի հայտնի The National Mall զբոսավայրում կմեկնարկի Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա Folklife փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին ու Կատալոնիային:


Փառատոնն անցկացվում է 1967-ից և ամեն տարի առանձնացնում այն ազգերին ու էթնիկ խմբերին, որ պահպանել ու հիմա էլ հավատարիմ են իրենց ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը։
Հայկական կենցաղը, պատմությունն ու ավանդույթները ներկայացնելու համար Հայաստանից ու Սփյուռքից Վաշինգտոն են մեկնել 170 արհեստագործներ, դիզայներներ, գինեգործներ ու խոհարարներ: Նրանց օգնությամբ փառատոնի այցելուները կարող են հայկական ճաշատեսակներ ու գինի համտեսել, սեփական ձեռքերով խաչքար փորագրել ու կարպետ գործել։ Հատուկ այս առիթով Վաշինգտոնի կենտրոնական պուրակում նաև թոնիր է տեղադրվելու՝ հայկական լավաշ թխելու համար: «Հայաստանն ընդամենը մի փոքրիկ երկիր է Կովկասում, բայց միաժամանակ՝ համաշխարհային քաղաքակրթության սկզբնաղբյուրներից մեկը՝ Եգիպտոսին, Հունաստանին ու Իտալիային հավասար,- Սմիթսոնյանի կայքում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան Մայքլ Գֆոլլերը՝ հավելելով,- ցանկացած մեկը, հաց թխելիս կամ ուտելիս, գինի ճաշակելիս կամ թորելիս, զարդ կրելիս կամ կոշիկ հագնելիս անտեսանելի թելերով կապվում է Հայաստանի մշակութային ժառանգության հետ, և այս առումով, ինչ-որ տեղ բոլորս էլ հայ ենք»:


Հայաստանը կովկասյան առաջին երկիրն է, որ մասնակցում է այս փառատոնին: «Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», և մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն՝ որքան կարևոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրությունն ու մեծահոգությունը»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ