ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տարոն Մարգարյանն «առողջական խնդիրների պատճառով» չի մասնակցում ավագանու այսօրվա նիստին

Տարոն Մարգարյանն «առողջական խնդիրների պատճառով» չի մասնակցում ավագանու այսօրվա նիստին
26.06.2018 | 15:53

Երևանի ավագանու հերթական նիստը վարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այսօրվա նիստը վարում է ոչ թե քաղաքապետը, այլ փոխքաղաքապետը, Կամո Արեյանը պատասխանեց. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում է այսօրվա նիստից` առողջական խնդիրների պատճառով` հարգելի պատճառով»։

Տարոն Մարգարյանի հրաժարականի ու նրան քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներով երեկ մի խումբ ցուցարարներ փակել էին քաղաքապետարանի մուտքերը: Դժգոհության պատճառը կիրակի ուշ երեկոյան հրապարակած հետաքննությունն էր, ըստ որի 40-ամյա Տարոն Մարգարյանը, իր ամբողջ կյանքի ընթացքում լինելով միայն պետական պաշտոնյա, կուտակել է զգալի չափով ունեցվածք:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ