ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանցիներն արժանի են հասկանալու, թե այս ավագանին դեռ որքան պետք է գործի

Երևանցիներն արժանի են հասկանալու, թե այս ավագանին դեռ որքան պետք է գործի
26.06.2018 | 15:54

Երևանի ավագանու նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ առողջություն մաղթելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ասաց. «Այս օրերի բուռն արձագանքն ինձ համար հարցեր է առաջացնում, այն, ինչ տեսել ենք տեսանյութում, որևէ նոր քննադատություն այսօր չեմ հնչեցնի, որևէ նոր փաստ չեմ հրապարակի, պարզապես մի քանի հարց պետք է բարձրաձայնեմ»:

Նա ընդգծեց՝ երբ մարդուց հրաժարական են պահանջում, լարված իրավիճակ է՝ քաղաքական գործչի հիմնական դերն այդ լարվածությունը թոթափելն է: «Կա մեծ աղմուկ ու չկա քաղաքապետի որևէ արձագանք, այդ հարցերը առաջանում են, ձեր պատասխանները շատ հասկանալի են, պարոն Արեյան, ինձ թույլ չեմ տա վիճարկել ձեր պատասխանը, ինչու՞ քաղաքապետն առայսօր այդ հարցերին չի պատասխանում, եղե՞լ է հրաժարական, չի՞ եղել, ի՞նչ է նա պատրաստվում անել»,- ասաց Դ. Խաժակյանը: «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ արդար ու ազնիվ կլինի, որ բոլոր մասնակից ուժերը, այդ թվում՝ ավագանու խմբակցությունները, պատրաստվեն ու հասկանան, թե իրենց ինչ է սպասվում ու երբ: «Ի վերջո, առաջադրումները ե՞րբ պետք է կատարվեն, կարծում եմ՝ այսպիսի փակ գործելաոճը չպետք է այլևս շարունակվի, և ես հույս ունեմ, որ օր առաջ այս թնջուկը կհանգուցալուծվի»,- նշեց Դավիթ Խաժակյանը: Նա ասաց, որ շտապողականություն չի դրսևորում, բայց գոնե պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում: «Ես կարծում եմ՝ Երևանի քաղաքացիներն արժանի են հասկանալու, թե այս ավագանին դեռ որքան պետք է գործի, իսկ քաղաքական ուժերը պետք է իմանան՝ երբ և ում առաջադրեն ինչպիսի պայմաններում, այս հարցերի պատասխանը ՀՀԿ խմբակցությունը պետք է տա»,- ասաց Դավիթ Խաժակյանը:


«Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց ձեր ելույթում կար նաև շատ կարճ պատասխան՝ չշտապել, ժամանակից առաջ չանցնել, պետք է ապավինել ձեր այդ մտքին»,- Խաժակյանին արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ