ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գուտերեշը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագիրը

Գուտերեշը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագիրը
26.06.2018 | 15:55

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային պայմանագիրը և չկապել երկրի տարածաշրջանային ազդեցության հարցերի հետ: «Կարևոր է պահպանել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը պետք է մնա խաղաղության և անվտանգության կարևոր բաղադրիչ՝ անկախ տարածաշրջանում Իրանի դերի մասին ավելի լայն քննարկումներից»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Գուտերեշը:


Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչները վերահաստատել են իրենց հանձնառությունը համաձայնագրերի իրականացմանը:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ