ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էդուարդ Շարմազանով. Երևանը պատրաստ է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակություններին ՍԾՏՀ երևանյան նիստում

Էդուարդ Շարմազանով. Երևանը պատրաստ է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակություններին ՍԾՏՀ երևանյան նիստում
26.06.2018 | 15:56

ՍԾՏՀ ԽՎ 51-րդ համաժողովում Հայաստանն ստանձնել է Վեհաժողովի նախագահությունը 6 ամսով` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այցի արդյունքները։ «Մեր պատվիրակության բոլոր անդամներն ընդգծել են, որ մենք դեմ ենք Վեհաժողովը դառնա ավելի քաղաքականացված և որևէ պետության շանտաժի կամ նախապայմաններ առաջադրող կազմակերպություն։ Մենք կողմնակից ենք, որ կանոնակարգային հիմքերը պահպանվեն, և մնա տնտեսական համագործակցության կառույց»,- նշեց Շարմազանովը։ Նա ընդգծեց, որ հայկական պատվիրակությունն իր ելույթում նաև բարձրաձայնել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցը։


Շարմազանովը հավելեց, որ ԱԺ պատվիրակությունը կառուցողական հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՌԴ, Մոլդովայի և Հունաստանի պատվիրակությունների հետ։ ՍԾՏՀ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին՝ Երևանում, և Հայաստանը պատրաստ է հյուրընկալել բոլոր անդամին, այդ թվում՝ Թուրքիային և Ադրբեջանին։ «Մենք պատրաստ ենք նրանց ընդունել և ներկայացնել, թե Արցախի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետությունը»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ