ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա և ԱՄՆ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա և ԱՄՆ
26.06.2018 | 15:57

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա, այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ: «Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես):

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչներ Ալինա Եղիազարյանը և Նարեկ Ալեքսանյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ներդրողների, գործարար ոլորտի առաջատար կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց է ներկայացվելու Հայաստանում ստեղծված նոր հեռանկարների, կառավարության ծրագրային գերակա ուղղությունների, համագործակցության հնարավոր ձևաչափերի լայն շրջանակ, որի արդյունքում ակնկալվում է ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղություններում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ