Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, մեկնաբանելով Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրությունները, նշել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերընտրվելը լավ լուր է։ Ղասեմին շեշտել է ընտրություններին մասնակցության բարձր մակարդակը և գովելի համարել այդ օրինակը։ «Էրդողանի հաղթանակը լավ լուր էր։ Դա մեզ համար ընդունելի ու հաճելի է»,- ասել է խոսնակը՝ շնորհավորելով Թուրքիայի նախագահին ու հաջողություններ մաղթելով երկրի կառավարությանը։
Նրա խոսքով՝ ընտրությունները կարող են ազդարարել տարբեր ոլորտներում թուրք-իրանական համագործակցության ընդլայնման մասին։