ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիևը դարձյալ ռազմաշունչ հայտարարություններ է արել

Ալիևը դարձյալ ռազմաշունչ հայտարարություններ է արել
27.06.2018 | 09:47

Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, միաժամանակ սպառնալով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական բանակն «ի զորու է ոչնչացնելու ռազմական և ռազմավարական ցանկացած օբյեկտ»:

Ելույթ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված զինվորական շքերթում, Ալիևը կրկնել է, ինչ տարիներ շարունակ ասել է Ղարաբաղի մասին. «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում» և այլն: Նա հայտարարել է, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը:


Ալիևի խոսքով՝ աշխարհում հիմա գերիշխում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ռազմական ներուժը: Եթե միջազգային իրավունքն աշխատեր, տարածքները վաղուց ազատված կլինեին, պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիևը «հաղթանակ» է որակել 2016-ի ապրիլյան պատերազմն ու «2018-ի նախիջևանյան գործողությունը», ասելով, թե այդ հաղթանակներն «էլ ավելի բարձրացրին Ադրբեջանի ժողովրդի հայրենասիրական ոգին»: Բաքվի ռազմական շքերթին ներկա է գտնվել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Ռազմական շքերթին ներկա են գտնվել ավելի քան մեկ տասնյակ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Իսրայելից, Իրանից, Վրաստանից:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ