Հունիսի 27-ին` տեղական ժամանակով ժամը 02:20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 38.800 և արևելյան երկայնության 48.600 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենքորանից 21 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության տարածքում՝ Հադրութում 2-3, Ստեփանակերտում՝ 2 բալ ուժգնությամբ: