Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Թամար Զանդբերգը հաղորդել է, որ քվեարկությունից հանել է Հայոց ցեղասպանության ընդունման առաջարկը, քանի որ իշխող կոալիցիայից աջակցություն չկա: Նախաձեռնությունը պետք է քննարկվեր երեքշաբթի և հետաձգվել է անորոշ ժամանակով:
«Չնայած խոստումներին, չնայած Թուրքիայում ընտրություններն արդեն անցել են, կառավարությունն ու կոալիցիան հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այդ պատճառով ես ծանր սրտով ստիպված եմ չեղարկել քվեարկությունը»,- գրել է ձախակողմյան կուսակցության ղեկավարը սոցիալական ցանցում: Ընդդիմությունը կրկին բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ընդունման հարցը, քանի որ իսրայելաթուրքական հարաբերությունները խիստ սրվել էին՝ դեսպանների արտաքսումից հետո: