Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Կողմերը քննարկել են «շփման գծում տիրող իրավիճակը, խնդրի կարգավորման շուրջ միջնորդների ձեռնարկած քայլերը, Բելառուսի հնարավոր ներդրումը խաղաղ բանակցություններում»: