ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ
27.06.2018 | 22:42

Երեկ երեկոյան հեռախոսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին` կիրակնօրյա ընտրություններում հաղթանակի առթիվ:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության համաձայն` Էրդողանն ու Թրամփը պայմանավորվել են բարելավել երկկողմ հարաբերությունները` «նախ և առաջ պաշտպանության և անվտանգության ոլորտներում»:

Կողմերը նաև քննարկել են սիրիական Մանբիջ քաղաքի կացությունը և առաջիկա շաբաթներին երկկողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել: Թրամփ-Էրդողան բանակցությունները կկայանան Բրյուսելում` հուլիսի 11-12-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ