Թուրքիան չի լսի ԱՄՆ-ի` Իրանի հետ նավթի առևտուրը դադարեցնելու պահանջին` հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին՝ պնդելով, որ շարունակելու են նավթ ներկրել, անգամ եթե ՄԱԿ-ի պատժամիջոցների որոշում լինի: «Մենք առաջնորդվում ենք մեր շահերով»,- ասել է նա: Ավելի վաղ Հնդկաստանն էր հայտարարել, որ ուշադրություն է դարձնելու միայն ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին, ոչ թե առանձին պետությունների սպառնալիքներին: