Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է իր ժողովրդի տնտեսական խնդիրների խորացման համար, մինչդեռ օրենսդիրների երկու երրորդը Ռոհանիից են պահանջում փոխել իր տնտեսական կառավարման թիմը:
Իրանի նախագահի ելույթը հեռուստատեսությամբ հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի մեղադրանքին Իրանի կառավարությանը` երկրում տեղի ունեցող ցույցերի համար՝ պնդելով, թե իշխանությունները «արկածախնդրությամբ» են զբաղվում Մերձավոր Արևելքում: Հասան Ռոհանին ժողովրդին հորդորել է միասնական լինել և «ծնկի բերել Ամերիկային»: «Մենք կլուծենք խնդիրները: Բայց մենք չենք զոհաբերի մեր անկախությունը»,- հայտարարել է Իրանի նախագահը: