ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համաձայնեցվել են Պուտին -Թրամփ հանդիպման վայրը և ժամկետը

Համաձայնեցվել են Պուտին -Թրամփ հանդիպման վայրը և ժամկետը
28.06.2018 | 13:48

ՌԴ-ն և ԱՄՆ-ը համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրն ու ժամկետները` հայտարարել է Կրեմլը Պուտինի և ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումից հետո:


Պուտինի խորհրդական Յուրի ՈՒշակովի խոսքով` Թրամփ - Պուտին բանակցությունները տեղի կունենան երրորդ երկրի տարածքում, նախապատրաստելու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ