Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել արդարադատության համակարգին քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու մարդկանց կյանքի ու բիզնեսի անվտանգությունը: Սա հոգևոր առաջնորդի առաջին արձագանքն է շաբաթասկզբից Թեհրանում շարունակվող բողոքի ցույցերին, որ սկիզբ են առել տնտեսական խնդիրների պատճառով:
Վերջին կես տարում ազգային արժույթը՝ ռիալը, 50 տոկոսով արժեզրկվել է, աղքատության ու գործազրկության ցուցանիշները՝ բարձրացել: Անցած երկուշաբթի Թեհրանում՝ խորհրդարանի շենքի մոտ, ցույցն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով, տասնյակ մարդիկ ձերբակալվել էին, երկրի գլխավոր շուկան՝ փակվել: