ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը բանակցություններ են սկսել Սեուլի և Փհենյանի միջև ավտոճանապարհները միացնելու մասին, որը թույլ կտա առանց խոչընդոտների մեքենայով Սեուլից Փհենյան ուղևորվել: Հարցը քննարկվել է կես ժամ: Հարավային Կորեայի պատվիրակությունը գլխավորել է տրանսպորտի նախարարի տեղակալը, իսկ ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ հողատարածքների և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալը: