ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են անցնել բանակցությունների առավել արդյունավետ փուլի

ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են անցնել բանակցությունների առավել արդյունավետ փուլի
28.06.2018 | 14:03

ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են անցնել բանակցությունների առավել արդյունավետ փուլի` կարծում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ շեշտելով, որ պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ աշխարհաքաղաքական դիրքի բերումով՝ Թուրքիան սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման կարևոր դերակատարներից է։

«Թուրքիայում ընտրություններն ավարտվեցին, այժմ կարող ենք անցնել բանակցային գործընթացի առավել արդյունավետ փուլի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Փոմփեոն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան Մանբիջի հարցում առավել հստակ համաձայնությունների կգան։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ