ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփ-Պուտին հանդիպումը հուլիսի 16-ին՝ Հելսինկիում

Թրամփ-Պուտին հանդիպումը հուլիսի 16-ին՝ Հելսինկիում
29.06.2018 | 11:39

Կրեմլը հայտնեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Դա կլինի Թրամփ-Պուտին առաջին գագաթնաժողովը: Անցյալ տարի նրանք երկու անգամ հանդիպել են Գերմանիայում և Վիետնամում միջազգային համաժողովների շրջանակներում:

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ