ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը «պակաս ժողովրդավար» է համարում ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը «պակաս ժողովրդավար» է համարում ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունը
30.06.2018 | 00:09

Ֆիքսված ցուցակներով 100 տոկոսով համամասնական ընտրակարգը լուրջ թերություններ ունի և համարվում է պակաս ժողովրդավար համակարգ` կարծում է արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված «ռեյտինգային» համակարգից հրաժարվելու և փակ ցուցակներով ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը երեկ ամրագրել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը: Դավիթ Հարությունյանը դեռ չի հստակեցնում՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ իրենք դե՞մ են լինելու կառավարության այս առաջարկին: «Անշուշտ, անհրաժեշտ է քննարկում: Մենք պետք է հստակ գնահատական տանք՝ արդյո՞ք այդ թերությունները չեն խանգարելու մեր երկրի զարգացմանը: Փակ ցուցակների կարգը, երբ կուսակցության վերնախավը որոշում է, թե ինչ հերթականությամբ են ընտրվելու պատգամավորների թեկնածուները, իրականում պակաս ժողովրդավար է համարվում այն համակարգերից, երբ ժողովուրդն իր ձայնով որոշում է, թե կոնկրետ կուսակցության որ քաղաքական գործիչները պետք է ընտրվեն պատգամավոր: Սա առաջին լուրջ թերությունն է, որը, որպես կանոն, նվազեցնում է ժողովրդավարության աստիճանը, որովհետև դառնում է կուսակցության վերնախավի միանձնյա որոշումը»` ասել է Դավիթ Հարությունյանը:


Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային համակարգի կիրառումը հանգեցնում է մի իրավիճակի, երբ կուսակցությունների փոխարեն առաջնային է դառնում անհատների դերը: Ըստ Միրզոյանի՝ նաև սա է 100 տոկոս համամասնականի անցնելու պատճառը: «Նաև ընտրություններն առավելագույնս քաղաքականացնելու նպատակ ունի այս ընտրակարգի ֆիքսումը»,- հավելում է առաջին փոխվարչապետը: Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը հանգեցնելու է «երևանակենտրոն» ընտրությունների: «Տարածքային բաց ցուցակների պարագայում յուրաքանչյուր ընտրող գիտի, թե իր տարածքն ով է ներկայացնում խորհրդարանում, ով է այն պատգամավորը, ում ինքը պետք է դիմի իր հարցերով, հորդորներով»,- ասում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:

Վարչապետին կից հանձնաժողովը որոշել է ԱԺ-ին ներկայացվելիք նախագծով կուսակցությունների և դաշինքների համար 1 տոկոսով իջեցնել խորհրդարան անցնելու անցողիկ շեմը: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ անցողիկ շեմերի նվազեցմանը միանշանակ կողմ կամ դեմ հանդես գալ հնարավոր չէ:
«Ես կարծում եմ, որ մենք դեռևս գտնվում ենք քաղաքական զարգացման այն փուլում, երբ մեզ անհրաժեշտ է թեկուզ մի քանի կայացած կուսակցություն ունենալ, ու նոր դրանից հետո անդրադառնալ այդ հարցին: Շեմը իջեցնելն ինքնանպատակ չպետք է լինի, մենք պետք է հասկանանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում: Կարծում եմ, որ այն նպատակը, որը բարձրաձայնվում է այսօր, դա առաջնահերթություն չի ներկայացնում մեր քաղաքական զարգացման առումով»,- ասում է Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ