ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյանը այցելել է Կենտրոնական հոսպիտալ

Դավիթ Տոնոյանը այցելել է Կենտրոնական հոսպիտալ
30.06.2018 | 00:14

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նախարարը զրուցել է մայիսի 13-ի երեկոյան մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի գնդակից վիրավորված Շամխալ Պետրոսյանի հետ, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին։

Նախարարը մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար զինծառայողին պարգևատրել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Նա պարգևատրել է նաև մարտական դիրքի մեկ այլ զինծառայողի և վաշտի սանհրահանգիչի՝ վիրավոր զինծառայողի առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու և անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար, որի շնորհիվ Շամխալ Պետրոսյանը տեղափոխվել է հոսպիտալ և վիրահատվել։

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ