Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Թվիթերում հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Լյուքսեմբուրգը դարձավ ԵՄ 28 պետություններից 6-րդը` Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Բուլղարիայից հետո, որն իր համաձայնությունն է տվել 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված փաստաթղթին: