ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետ․ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի

Վարչապետ․ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի
01.07.2018 | 08:53

Հայաստանի ԶՈՒ ռազմաօդային ուժերի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքի էջում. «Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈՒ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխով»։ Այսօր ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձն է, ԶՈՒ ինքնաթիռները տոնական ցուցադրական թռիչքներ են իրականացրել:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ