ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ հրաժարվել է բացառել Ղրիմի բռնակցումը ճանաչելու տարբերակը: Օդանավում պատասխանելով լրագրողներ հարցին, թե ինքը պատրա՞ստ է հրաժարվել Ղրիմի բռնակցման նկատմամբ ԱՄՆ երկարատև բացասական դիրքորոշումից, Թրամփն ընդամենն ասել է` «Կտեսնենք»:
Նույն պատասխանը նա տվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հնարավորության հարցին: Նախագահական օդանավում Թրամփնն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակը՝ «սառը պատերազմի» ավարտից հետո ամենավատթար վիճակում գտնվող Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների բարելավումն է:
«Կտեսնենք, թե Ռուսաստանն ինչ է անում»,- ասել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը հուլիսի 16-ին Հելսինկիում է: