ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արթուր Գրիգորյան. Նպատակ ունենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակելու և փորձագետների կարծիքը լսելու

Արթուր Գրիգորյան. Նպատակ ունենք էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակելու և փորձագետների կարծիքը լսելու
01.07.2018 | 08:55

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նախաձեռնել է «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումը» էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ։


«Պաշտոնը ստանձնելուց հետո ստանում եմ բազմազթիվ դիմումներ, այդ թվում՝ առաջարկություններ էներգետիկ ոլորտի բարեփոխումների, համակարգի ռազմավարության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Որպեսզի չմնան թղթի վրա, ես որոշեցի բոլորին հրավիրել բաց քննարկման, որպեսզի ինքս անձամբ լսեմ առաջարկությունները»,- նշեց նախարարը։ Նա ընդգծեց, որ նախարարությունը նպատակ ունի էներգետիկ համակարգի ռազմավարություն մշակելու. «Դրա համար շատ կարևոր կլինի նաև մեր վերլուծաբանների և փորձագետների կարծիքը լսել»,- հավելեց Գրիգորյանը։

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ