Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամենևին էլ «Եվրոպայի փրկիչը» չէ, ինչպես նրան ներկայացնում են արևմտյան քաղաքական գործիչներից շատերը, գրում է Politico-ն։ Շնորհիվ փախստականների հարցում քաղաքականության՝ Մերկելն աշխարհում «ժամանակակից Ժաննա դʼԱրկի» համբավ է ձեռք բերել՝ արևմտյան արժեքների խիզախ հետևորդը լինելու համար, իրականում գերմանացի կանցլերը հետևողականորեն քանդում է ԵՄ-ն միգրացիոն քաղաքականությամբ՝ ուշադրություն չդարձնելով հասունացող պառակտման վրա, կարծում է հոդվածագիրը։
Գերմանական ARD պետական հեռարձակող ընկերության թղթակից Մալտե Պիպերը դիմել է նրան կոչով. «Թանկագին Անգելա Մերկել, Դուք արդեն գրեթե 13 տարի գտնվում եք կանցլերի պաշտոնում, և միակը, ինչ մնացել է ձեզ Եվրոպայից, թշնամական վերաբերմունքն է։ Դա հաստատում են ձեր բոլոր վերջին հանդիպումները։ Օգնեք վերջապես կանգնեցնել Եվրոպան, որը միասնությունից գլորվում է պառակտման գիրկը։ Ազատեք ձեր տեղը հաջորդի համար»։ Եթե եվրագոտում ճգնաժամը ճաքեր է առաջացրել մայր ցամաքում, փախստականների խնդիրն արդեն խոր պառակտում է ծնել։ Մերկելի միգրացիոն քաղաքականությունն իր դեմ է տրամադրել ինչպես Բեռլինի եվրոպական գրծընկերներին, այնպես էլ երկրի ներսում սեփական քաղաքական կոալիցիայում զգալի մասին։
Եթե Մերկելն այժմ հաղթի Բրյուսելում պայքարը, փախստականների վերաբերյալ քաղաքականության, իր քաղաքական ապագայի համար պայքարը դեռ կշարունակվի։