ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսին կայանալիք բանակցություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել խոշորագույն միջազգային հարցեր, այդ թվում և ամերիկյան ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հարցը:
«Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը միջամտի մեր ընտրություններին»` լրագրողներին ասել է Թրամփը: Նա կրկին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը կբարձրացնի Սիրիայի և ՈՒկրաինայի հակամարտությունների հարցերը: ԱՄՆ նախագահը Բարաք Օբամային հերթական անգամ մեղադրել է Ղրիմը Ռուսաստանին միակցելու մեջ:
Նա վատ ոչինչ չի տեսնում Ռուսաստանի և Չինաստանի պես երկրների հետ հարաբերությունները կարգավորելու փորձում: