ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի հարավում ջրի անբավարարությունը բախումների է հանգեցրել

Իրանի հարավում ջրի անբավարարությունը բախումների է հանգեցրել
01.07.2018 | 17:36

Իրանի հարավում խմելու ջրի անբավարարության դեմ բողոքող հարյուրավոր ցուցարարներ բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Պետական ԻՐՆԱ գործակալության հաղորդմամբ` Թեհրանից 650 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարամշահր քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, երբ ցուցարարները քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ։


Ցույցերը շարունակվել են նաև գիշերը:

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ