ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփի փաստաբանը կանխագուշակել է իրանյան ռեժիմի ավարտը

Թրամփի փաստաբանը կանխագուշակել է իրանյան ռեժիմի ավարտը
01.07.2018 | 17:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանը՝ Նյու Յորքի նախկին փոխքաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին Փարիզում Իրանին դիմակայելու ազգային խորհրդի համագումարում հայտարարել է «իրանյան ռեժիմի» մոտակա անկման մասին:

«Այժմ մենք, ես վստահ եմ, ողջ հմայքով հետևում ենք իրանյան ռեժիմի ավարտին»,- հայտարարել է Ջուլիանին՝ հավելելով, որ Իրանին ազատությունը սպասում է «ուղիղ մեկ քայլ այն կողմ»: Իրավաբանը չի մոռացել ԱՄՆ-ն կոչելու աշխարհի և պատմության մեջ խոշորագույն տնտեսական երկիրը և նշել է, որ եթե Վաշինգտոնը դադարեցնում է «ձեզ հետ բիզնես գործունեությունը, ուրեմն ձեզ փլուզում է սպասվում»:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ