Դատախազության 100-ամյակի միջոցառմանը լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է իրավապահների բացահայտումները հասնեն Հայաստանի նախկին նախագահներին, ասել է. «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Կապ չունի՝ հետաքննությունն ուր կհանգեցնի, դրանից վերաբերմունքը չի փոխվի»: