ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեքսիկայում նախագահական ընտրություններ են

Մեքսիկայում նախագահական ընտրություններ են
02.07.2018 | 13:22

Մեքսիկայի նախագահի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը ներկայացնում է «Միասին կերտենք պատմություն» կոալիցիան, քվեարկել է երկրում անցկացվող համընդհանուր ընտրություններում: Լոպես Օբրադորը մայրաքաղաքի մոտակայքում գտնվող ընտրատեղամաս է այցելել կնոջ և երեխաների հետ: Ազգային ընտրական ինստիտուտը հայտնում է, որ 157 000 ընտրատեղամաս է բացվել: Ընտրելու իրավունք ունի 89,3 մլն մարդ: Մեքսիկացիները նոր նախագահ են ընտրում, որը պաշտոնավարումն ստանձնելու է դեկտեմբերին 6 տարի ժամկետով: Ընտրվում են նաև սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետներ:


Նախագահի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում: Լոպես Օբրադորից բացի առաջադրվել են «Բոլորը հանուն Մեքսիկայի» կոալիցիան ներկայացնող Խոսե Անտոնիո Միդը, «Քաղաքացիական ճակատ՝ հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան, անկախ թեկնածու, Նուևո Լեոն նահանգի նախկին նահանգապետ Խայմե Ռոդրիգես Կալդերոնը:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ