Հայաստանի տարածքում հուլիսի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, խորհուրդ է տրվում ժամը 11-15-ին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Շաբաթ օրվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին՝ մոտ 200- մետրանոց հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ: Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: