ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը
02.07.2018 | 22:32

Այսօր ծանր հիվանդությունից մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: Նա 63 տարեկան էր։ Նադեժդա Սարգսյանը տառապում էր քաղցկեղով։

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ