ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք կարող անվտանգության վակուում թույլ տալ մեզ նույնիսկ 10 րոպեով

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք կարող անվտանգության վակուում թույլ տալ մեզ նույնիսկ 10 րոպեով
02.07.2018 | 22:38

Հայաստանը չի կարող անվտանգության վակուում թույլ տալ իրեն նույնիսկ 10 րոպեով` EU Observer թերթին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Նայեք Ադրբեջանին: Նայեք Թուրքիային: Մենք մի երկիր ենք, որը 27 տարի շրջափակված է այս երկու երկրներով, երկիր, որի գոյության սպառնալիքներ կան: Մենք չենք կարող նույնիսկ 10 րոպեով անվտանգության վակուում թույլ տալ մեզ»,- հավելել է նախարարը:

Նա նշել է Ռուսաստանի դերի կարևորությունը Հայաստանի անվտանգության հարցում: «Որևէ մեկը կա՞, ով պատրաստ է օգնել մեզ: Նայեք այն երկրներին, որոնք փորձում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ (Վրաստան և ՈՒկրաինա): Ինչքա՞ն են նրանք սպասում հերթում: 10 տարի, չէ՞: Մենք չենք կարող նույնիսկ 10 րոպե սպասել»,- ընդգծել է նախարարը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ