ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շարմազանով. Դուգինը ստում է

Շարմազանով. Դուգինը ստում է
03.07.2018 | 18:31

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացահայտ սուտ և զառանցանք է որակել ԼՂ հակամարտության կարգավորման մասին «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները Ջոջուղ Մարջանլը գյուղում։

«ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին հինգ տարածքների վերադարձի հետ կապված։ Դա բացահատ սուտ է։ Ավելին. որոշ քաղաքագիտական շրջանակների պնդումները, որ ՀՀ նախկին նախագահը ժամանակ է խնդրել, որ այդ խնդիրը լուծի վարչապետ ընտրվելուց հետո, բացահայտ պրովոկացիա է, բացահայտ սուտ և բացահայտ զառանցանք է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործունեության ամենակարևոր հիմքերից և հենարաններից մեկը՝ արցախյան հարցի հայանպաստ լուծումն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է։ «Նման հայտարարությունները, նման դեզինֆորմացիան ոչ միայն անհեթեթություն է, այլ մարազմ և զառանցանք։ Նման բան չկա և չէր էլ կարող լինել»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ