ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Բալդրյանը վարչապետին առաջարկել է ստեղծել նորարարության և բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն և համալսարան

Արմեն Բալդրյանը վարչապետին առաջարկել է ստեղծել նորարարության և բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն և համալսարան
03.07.2018 | 18:33

Օրերս «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ Արմեն Բալդրյանն առաջարկել է ստեղծել տեխնոլոգիական համալսարան և նորարարության և բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն: Նիկոլ Փաշինյաննն ասել է, որ գաղափարն ընդունելի է, և իրենք էլ մտածում են այդ մասին: Արմեն Բալդրյանը մանրամասնեց, թե ինչու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կազմում ՏՏ բաժինը չի բավարարում:


«Տրանսպորտը և տեղեկատվական տեխնոլոգիաներն իրարից բավական հեռու են՝ 1 տեղում լինելու համար: Եվ բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ թե առանձին ճյուղ են, այլ ինքը տնտեսության բոլոր ճյուղերի համար է: ՈՒ բոլոր ճյուղերից վեր է կանգնած: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ իրենք պետք է կենտրոնացված կառավարվեն»,- ասաց ՏՏ մասնագետը՝ որպես նախաբան նշելով, որ կառավարությունը հենց իր ծրագրով կարևորում է բարձր տեխնոլոգիաների զարգացման մարտավարությունը: Տեխնոլոգիական համալսարանը պետք է ստեղծվի Պոլիտեխնիկական համալսարանի բազայի հիման վրա, որտեղ հավաքված լինեն բոլոր տեխնոլոգիական ֆակուլտետները, և նաև լինեն՝ կառավարման մասի փոփոխություններ՝ մասնավոր-պետական համագործակցությամբ նոր ուսումնական բովանդակության մեջ:

«Մեր ոլորտը հիմա մասնագետների պակաս ունի, բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, իսկ համալսարանն ավարտած ուսանողների միայն 10-15 տոկոսն է ըստ իր մասնագիտության աշխատում գիտելիքների պակասի պատճառով: Այսօրվա տվյալներով՝ մոտ 3-4 հազար թափուր աշխատատեղեր կան, որոնք քանի տարի է՝ ընկերությունները չեն կարողանում լրացնել»,-ասաց Արմեն Բալդրյանը:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ