ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ԸՕ-ի վերաբերյալ՝ հոկտեմբերին

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ԸՕ-ի վերաբերյալ՝ հոկտեմբերին
03.07.2018 | 18:34

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հայ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պայմանավորվածություն ունեն Հայաստանի նոր իշխանությունների հետ` ԱԺ արտահերթ ընտրությունները չեն կազմակերպվի հապճեպ և կպահպանվեն անհրաժեշտ ընթացակարգերը:

Բուքիքիոն ասել է, թե իրենց նախնական եզրակացությունը Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի վերաբերյալ կլինի հոկտեմբերին, և հնարավոր է համարել, որ եթե մինչև տարեվերջ օրենսգիրքը ընդունվի ընտրությունները լինեն հաջորդ տարվա գարնանը:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ