ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն
03.07.2018 | 18:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ շնորհավորել դեսպանին և առաքելության աշխատակիցներին ԱՄՆ Անկախության տոնի առթիվ: «Այսօր՝ ԱՄՆ Անկախության 242-ամյակի նախօրեին, դեսպան Միլսը պատիվ ունեցավ դեսպանատանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրված է ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ