ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են

Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են
03.07.2018 | 18:46

Լարսի անցակետը բաց է, որևէ խնդիր չկա, ուղղակի մեծ հերթ է գոյացել` ասել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը և բացատրել. «Վրացական անցակետում տոմսերի ամրագրման նոր համակարգ է ներդրվել: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը Վրաստանի տարածքում մեծ կայանատեղի է սարքել՝ մոտ 500 մեքենայի համար: Ես իրենց էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ խոսել եմ, մեր վարորդների հետ էլ եմ խոսել, կարելի է ասել, որ դա արվում է, որ ավելորդ քաշքշուկներ չլինեն: Սա ավելի քաղաքակիրթ ձև է»,- նշեց նա:

Համբարձումյանի խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի համար վարորդները վճարում են 12 լարի, որը չի տարբերվում նախկին վճարներից, և հերթն այլևս չի խախտվում. «Սրա տակ ես ոչինչ չեմ տեսնում, այստեղ ավել փող վերցնելու խնդիր չկա»,- հայտնեց փոխադրողների ասոցիացիայի նախագահը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ: «Խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: Համակարգը մի քանի օր է, ինչ գործում է: Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,-մանրամասնեց նա: Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ