ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ դեսպանատունը տոնեց անկախության 242-ամյակը

ԱՄՆ դեսպանատունը տոնեց անկախության 242-ամյակը
04.07.2018 | 13:31

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ դեսպանատունը տոնեց անկախության 242-ամյակը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և պատվավոր հյուր, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի և ԱՄՆ-ի սերտ գործընկերության վերաբերյալ:

Դեսպան Միլսը, ընդգծելով, որ ԱՄՆ հիմնադիր հայրերը հանուն անկախության վտանգեցին իրենց կյանքը, զուգահեռներ անցկացրեց շաբաթներ առաջ իշխանափոխության պահանջով փողոցներ դուրս եկած հայաստանցիների պայքարի հետ։ «Նրանք անկախություն հռչակեցին ոչ նրա համար, որ իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, այլ նրա համար, որ ձևավորեն մի համակարգ, որտեղ Աստծո տված իրավունքները երաշխավորված կլինեն: Եվ այսօր ամերիկյան հեղափոխական ոգին մենք տոնում ենք նոր Հայաստանում, որտեղ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ռիսկի դիմեց և կանգնեց հանուն իր իրավունքների: Այն, ինչին մենք ականատես եղանք այս գարնանը, մի շարժում էր, որին լիցք էին հաղորդում երիտասարդները, ովքեր իրենց երկրի համար նոր սկիզբ էին նախանշում»,- ասաց դեսպան Միլսը: Նա նկատեց, որ ներկա պետական կառավարման ու քաղաքացիական հասարակության առաջնորդների շարքում շատերը ԱՄՆ դեսպանության կրթական փոխանակման ծրագրերով ուսանել են ԱՄՆ-ում և վերադարձել նոր մտքերով ու գաղափարներով. «Այժմ նրանք պատրաստ են փոփոխությունների իրենց հայրենի երկրում՝ ձևավորելու թափանցիկ ժողովրդավարական հասարակություն, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որտեղ պաշտպանված են բոլորի իրավունքները»:


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ անկախությունից ի վեր ԱՄՆ-ն «անգնահատելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ամենատարբեր ոլորտների զարգացմանը»։ «Հայաստանն իր պատմության մեջ կարևոր փուլ անցավ, և Ձեր երկիրը հիմնարար ներդրում ունեցավ դրանում: Դուք մշտապես աջակցել եք Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը, հայ հասարակության քաղաքական հասունության և իրավագիտակցության զարգացմանը, ինչն այս տարիների ընթացքում իր արդյունքն ունեցավ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունեցավ Հայաստանում, Հայաստանի համար և հայերի կողմից»,- ասաց Մնացականյանը։

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ