ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բենիամին Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Բենիամին Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
04.07.2018 | 13:35

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 11-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայում Իսրայելի դեսպանատանը:

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի ղեկավարությունն ու ռազմական հրամանատարությունը մշտական կապի մեջ են գտնվում Ռուսաստանում և ԱՄՆ-ում իրենց գործընկերների հետ՝ կապված Սիրիայի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի հետ, որտեղ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ընդդիմության միջև:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ