ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը ՆԱՏՕ-ի առաջնորդներին կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլևս «համաշխարհային խնայատուփ» չի լինի

Թրամփը ՆԱՏՕ-ի առաջնորդներին կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլևս «համաշխարհային խնայատուփ» չի լինի
04.07.2018 | 13:36

Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին խոսել է հայտարարությունների մասին, որոնք ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ կանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։ «Նա բազմիցս ասել է, որ միջազգային հանրությունն ԱՄՆ-ին միջազգային խնայատուփ է համարում։ Դա պետք է դադարեցվի»,- ասել է Գիդլին։ Նա նշել է, որ բանակցությունների ժամանակ Թրամփը կպաշտպանի ԱՄՆ-ի բնակիչների շահերը։ Գիդլիի խոսքով՝ ԱՄՆ նախագահը նաև կողմ է դաշնակիցների և գործընկերների հետ կապերի պահպանմանը։

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ