ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՔԾ-ն Միքայել Հարությունյանին մեղադրում է մի հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել

ՀՔԾ-ն Միքայել Հարությունյանին մեղադրում է մի հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել
04.07.2018 | 13:37

«Հրապարակը» գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018-ի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:


ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով: Իհարկե, լավ է, անգամ հրաշալի է, որ մեր իրավապահ մարմինները, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությունը, որոշել է վերջապես զբաղվել Մարտի 1-ի գործով, բացահայտել, դրանում ներգրավել անգամ այն ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց, օրինակ՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանին։ Բայց ինչու՞ են դա անում օրենքի խախտմամբ, իրավաբանության տարրական կանոնների դեմ, Քրեական օրենսգրքի հոդվածներին և Սահմանադրությանը պատշաճ չտիրապետելով։ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հատկանիշներով էլ ՀՔԾ-ն որոշել է նախկին նախարարին ներգրավել որպես մեղադրյալ, 2008-ին գոյություն չի ունեցել։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը լրացվել է 2009-ի մարտի 18-ին և ուժի մեջ է մտել մարտի 24-ին։ Այսինքն՝ 2008-ին նման արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, քրեական պատասխանատվություն չի ենթադրել և քրեականացված հոդված չի եղել։
Հիմա հարց է առաջանում՝ ՀՔԾ-ում չկա՞ր մի գրագետ իրավաբան, որը գլխի ընկներ կամ իմանար այս հոդվածների մասին»:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ